Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է թիմի նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիական ակումբն աշխարհի չեմպիոնի համար Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել է 121 միլիոն եվրո` իրականացնելով Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։
22-ամյա ֆուտբոլիստն ու «Չելսին» ստորագրել են 8 տարվա պայմանագիր, որի ժամկետը կավարտվի 2031 թվականի հունիսի 30-ին: Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը լոնդոնյան գրանդում կխաղա «5» համարի մարզաշապիկով:
Էնցո Ֆերնանդեսը 2022-ին արգենտինական «Ռիվեր Փլեյթից» էր տեղափոխվել «Բենֆիկա»։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 29 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում: