ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում փետրվարի 15-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի ևս երկու դիմակայությունների առաջին հանդիպումները:
Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Լոնդոնի «Չելսիին», իսկ Բելգիայի չեմպիոն «Բրյուգեն» սեփական խաղադաշտում կմրցի Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Բորուսիա Դորտմունդ» - «Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ». Կոբել, Ուոլֆ, Զյուլե, Շլոտերբեկ, Գերեյրու, Ջան, Բրանդտ, Բելինգեմ, Օզջան, Ադեյեմի, Ալե:
«Չելսի». Արիսաբալագա, Չիլվել, Կուլիբալի, Սիլվա, Ջեյմս, Ֆերնանդես, Լոֆտուս-Չիկ, Մուդրիկ, Ֆելիշ, Զիեշ, Հավերց:
«Բրյուգե» - «Բենֆիկա»
«Բրյուգե». Մինյոլե, Մատա, Մեխելե, Հենդրի, Բուչանան, Վանակեն, Օդոյի, Օնիեդիկա, Մեյեր, Լանգ, Սովա:
«Բենֆիկա». Վլահոդիմոս, Գրիմալդո, Օտամենդի, Սիլվա, Բա, Չիքինյո, Լուիս, Աուրսնես, Ռաֆա Սիլվա, Մարիու, Ռամուշ:
«Բորուսիա» - «Չելսի» խաղը կցուցադրի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում, իսկ «Բրյուգե» - «Բենֆիկա» հանդիպումը՝ «Վիվառո Արենա»-ի: Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին: