Logo

Ցոյի ժառանգները պահանջում են քրեական գործ հարուցել

Հեղինակ
tigran5
00:00 / 08.12.2021ՍՊՈՐՏ
Վիկտոր Ցոյ

Վիկտոր Ցոյի ժառանգները դիմել են Մոսկվայի ոստիկանություն` Ալեքսեյ Ուչիտելի «Цой» ֆիլմի պատճառով. հայտնում է Fontanka.ru-ն։

Հայցվորները պնդում են, որ պայմանագիրը, որն իբր ստորագրվել է Ալեքսեյ Ուչիտելի և Լենքոնցերտի անձնակազմի նախկին լուսանկարիչ Վիկտոր Էլիզարովի կողմից, կեղծվել է:

Պայմանագրում նշված է, որ «Кино» խմբի լեգենդի մասին ֆիլմ նկարահանած «Рок» ստուդիան իրավունք է ստացել օգտագործել Ցոյի լուսանկարը:

Լուսանկարը վեճի առարկա է դարձել քաղաքացիական դատարանում՝ հեղինակային իրավունքի խախտման պատճառով, և գործընթացը շահել է Ալեքսեյ Ուչիտելը, որն էլ համաձայնություն է տվել Էլիզարովին:

Հայտատուները կարծում են, որ լուսանկարչի ստորագրությունը էականորեն տարբերվում է «Рок» ստուդիայի հետ կնքված համաձայնագրից: Ցոյի ընտանիքը պահանջում է քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 303 «Ապացույցների կեղծում» և Քրեական օրենսգրքի 327՝ «Կեղծված փաստաթղթի օգտագործում»:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա