Իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին պայմանագիր է կնքել Կատարը ներկայացնող «Ալ Դուհայլի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
32-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվում «Ալ Դուհայլ»: Վերատիի և «Ալ Դուհայլի» համագործակցության ժամկետի վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում: Նրա նախորդ ակումբը՝ «Ալ Արաբին» նույնպես ներկայացնում էր Կատարը:
Վերատին ֆուտբոլասերներին առավելապես հայտնի է ՊՍԺ-ում իր ելույթներով: Ֆրանսիական ակումբում նա անցկացրել է 10 մրցաշրջան:




