«Լիվերպուլը» շարունակում է հարձակվող փնտրել և ուշադրությունը սևեռել է «Ռոմայի» ֆուտբոլիստ Պաոլո Դիբալայի վրա, գրում է Il Romanista-ն:
Մերսիսայդցիներն արդեն կապ են հաստատել 31-ամյա խաղացողի հետ: Արգենտինացին թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, նրա տարեկան աշխատավարձը կազմում է 8 միլիոն եվրո, սակայն հռոմեական ակումբը չի ցանկանում բաժանվել իր առաջատար խաղացողից:
Դիբալան 2024/25 մրցաշրջանում 8 գոլ էր խփել ու կատարել 4 ասիստ, սակայն վնասվածքով պայմանավորված՝ վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մարտին: