Logo

Դևիսի գավաթ. Իսպանիայի հավաքականի որոշումը Նադալի վերաբերյալ

18:05 / 19.11.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը մասնակցելու է Դևիսի գավաթի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականի դեմ խաղին: Իսպանիայի հավաքականը որոշել 38-ամյա թենիսիստին մենախաղում դուրս բերել Բոտիկ վան Զասխլուպի դեմ մրցավեճի:

Նադալն ավելի վաղ հայտարարել էր, որ Դևիսի գավաթի խաղարկությունից հետո ավարտելու է կարիերան: Պարտության դեպքում այդ խաղը կարող է վերջինը լինել Ռաֆայելի կարիերայում:

Իսպանիայի ու Նիդերլանդների միջև դիմակայության մյուս խաղում կմրցեն Կառլոս Ալկարասը և Տալոն Գրիկսպուրը:

Դևիսի գավաթի վճռորոշ փուլն անցկացվում է Մալագայում:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա