Logo

Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 10.11.2017Հարցազրույցներ
david nebel - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »

Նոյեմբերի 9-ին Ա.Խաչատրյանի համերգասրահում Ա. Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին ելույթ ունեցավ շվեյցարացի ջութակահար Դեյվիդ Նեբելը:
Նեբելը ծնվել է 1996 թ. Ցյուրիխում, Շվեյցարիա: Հեռանկարային այս երիտասարդը դեռևս 9 տարեկանում ցնցել է հանդիսատեսին Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» ստեղծագործության իր գեղեցիկ կատարմամբ: Առաջին մրցույթը Դեյվիդը հաղթել է 2009 թ., և հենց նույն տարում էլ մենահամերգով հանդես եկել հարազատ Ցյուրիխում:
Արդեն 2016-2017  թթ. տաղանդավոր երիտասարդը Բալթիկ ծովի ֆիլարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Քրիստիան Ջարվիի հետ թողարկել է իր այդքան երկար սպասված ձայնասկավառակը: Այսօր Դեյվիդը համարվում է ամենախոստումնալից ջութակահարներից մեկը, և նա խոսք է տալիս, որ կշարունակի զարմացնել և գերել երաժշտության սիրահարներին:

VivaroNews Culture-ը՝ զրուցել է Դեյվիդ Նեբելի հետ:lgtshoot6769 - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »

-Դեյվիդ, ի՞նչ էիք զգում այն պահին, երբ առաջին անգամ վերցրեցիք ջութակը:

-Ես շատ երիտասարդ էի, անգամ չեմ էլ հիշում: Կարծեմ 5 տարեկան էի, երբ առաջին անգամ ջութակը ձեռքս վերցրի: Ծնողներս ասում են, որ այն շատ սիրեցի, քանի որ  ծնվածս օրվանից խելագարվել եմ երաժշտության համար: Ինձ համար երաժշտությունը բնական երևույթ է, այն միշտ ինչ-որ գեղեցիկ, գերող բան եմ համարել:

-Ինչպե՞ս ստացվեց, որ բոլոր երաժշտական գործիքներից ընտրեցիք հենց ջութակը:

-Անկեղծ ասած՝ մայրս պրոֆեսիոնալ ջութակահար է. նա նվագախմբերի հետ է միշտ ելույթ ունեցել: Դեռ  մանկուց հետևում էի նրան: Հենց մայրս էր, որ ինձ ու ջութակին «ծանոթացրեց». կարելի է ասել, որ ես ջութակի հետ եմ մեծացել: Փոքր տարիքում դեռ չգիտեի, թե որ երաժշտական գործիքն եմ ընտրելու, բայց երբ մայրիկս ինձ ջութակ տվեց, ես այն սիրեցի: Արդեն 16 տարի է ջութակով եմ «տարված»:

-Ո՞ր երաժիշտներն են Ձեզ հիասցնում:

-Ես հիանում եմ դասական ջութակահարներով, քանի որ նրանց ստեղծած ձայնը շատ յուրահատուկ է: Ես միշտ փորձում եմ նրանց հետ մեկ հարթակի վրա հայտնվել, բայց գիտակցում եմ, որ իրականում դա անհնար է: Իմ նշած այդպիսի երաժիշտներից են Դավիդ Օյստրախը, Լեոնիդ Կոգանը, Յաշա Հայֆեցը. նրանք են իմ երաժշտական հերոսները:

բ - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »

-Դեյվիդ, ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

Կարծում եմ, որ երաժշտությունն ինքնին ոգեշնչում է ինձ, այո՛, երաժշտությունն իմ ոգեշնչումն է: Բացի այդ, ես ոգեշնչվում եմ իմ տրամադրությունից՝ անկախ նրանից երջանիկ եմ, թե՝ տխուր: Գիտեք, երբեմն կյանքը երջանկացնում է քեզ, իսկ երբեմն էլ՝ տխրեցնում, և դու կարող ես այս զգացողությունները դնել երաժշտությանդ մեջ: Անկեղծ ասած, ոչ մի արտասովոր բան չկա. հենց երաժշտությունն ու մարդիկ են իմ ամենամեծ ոգեշնչումը:

-Երաժշտությունը Ձեզ համար…

Ամեն ինչ է:

-Ձեր կարգախոսն է…

Եղի՛ր դրական (ժպտում է):

23484577 1570472646362628 1826201118 o - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »

-Դեյվիդ, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ երաժիշտներին:

Եթե իսկապես ցանկանում եք դա անել՝ արե՛ք, մի՛ լսեք, թե ինչ կասեն մարդիկ. եթե ցանկանում եք անել դա՝ ապա վերցրե՛ք գործիքը և արե՛ք այն, ինչ ճիշտ եք գտնում:

-Նկարագրեք խնդրում եմ ինքներդ Ձեզ մի քանի բառով: 

-Հմ, դժվար հարց եք տալիս: Ինչպե՞ս նկարագրեմ ինձ… Լավ, ես Դեյվիդն եմ, սիրում եմ ճանապարհորդել, սիրում եմ երաժշտություն լսել, սիրում եմ քնել և ուտել (ծիծաղում է):

-Եթե չլինեիք երաժիշտ՝ կլինեիք…

-Օդաչու:

-Եթե հենց հիմա կարողանայիք փակել աչքերը և հայտնվել Ձեր սիրելի վայրում, ո՞րը կլիներ դա:

-Գիտեք, ես երջանիկ եմ այստեղ՝ լավ մարդիկ, համեղ խոհանոց, գերազանց հյուրընկալություն, ես իսկապես վայելում եմ այստեղ լինելս, և չէի ցանկանալ լինել մեկ այլ վայրում:

-Դեյվիդ, ամենավերջում մի փոքր պատմեք Ձեր և Սերգեյ Սմբատյանի համագործակցության մասին: 

-Իրականում՝ սա իմ և Սերգեյի առաջին համագործակցությունն է: Կես տարի առաջ ես նվագախմբի հետ ելույթ էի ունենում  Աբու Դաբիում և այնտեղ պատահաբար հանդիպեցի Սմբատյանին: Այդ հանդիպումը շատ յուրահատուկ էր, ինձ համար, քանի որ գիտակցում եմ, թե ինչ հոյակապ մարդ է նա: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է հանդես գալ նրա հետ. նա երաժշտությունը շատ յուրօրինակ կերպով է  ստեղծում: Մեր օրերում Սերգեյի պես մարդկանց գտնելը շատ բարդ է:

Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը

23469311 1570472923029267 1520556251 o - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »23482859 1570471653029394 1812808490 o - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »23484821 1570472979695928 1562302744 o - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »23514498 1570472966362596 1651257021 o - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »23514576 1570472579695968 1722944662 o 1 - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »23469212 1570472009696025 1182898594 o - Դեյվիդ Նեբել. «Եթե չլինեի երաժիշտ՝ կլինեի օդաչու »


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:56 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստը

01:16 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ՊՍԺ-ն` ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր

00:55 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյան. «Ամեն ինչ լուրջ է. ակումբն առաջարկ է ստացել»

00:26 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Միլանը» ևս մեկ նորեկ կունենա

23:56 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով

23:23 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Լիվերպուլը» համաձայնեցրել է 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը

22:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Ռայոլա. «Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից»

22:23 / 13.08.2025 • Ֆուտբոլ

«Լևանտեն» Լա լիգայի համար դեռևս գրանցել է միայն երեք ֆուտբոլիստի

21:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մանվելյան. «Վստահ եմ` կհաղթենք այս խաղում»

21:24 / 13.08.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Չելսիի» ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան

20:46 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Միլանը» նոր պաշտպան ունի

Պաշտոնական
20:39 / 13.08.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է վերածվել քառաթիմ մրցաշարի

20:25 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բորնմութը» 35 միլիոնով տրանսֆեր է իրականացրել

Պաշտոնական
19:47 / 13.08.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Grand Chess Tour. Արոնյանը խաղային երկրորդ օրվանից հետո երկրորդն է

19:15 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայտնի է` երբ «Ռեալը» կներկայացնի Մաստանտուոնոյին

18:48 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Արտակ Օսեյան. ««Փյունիկը» կարող է ավելի ճնշող ու դոմինանտ լինել»

18:38 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պրեմիեր լիգայի լեգենդները փորձում են կանխատեսել 2025/26 մրցաշրջանի լավագույն քառյակը

18:36 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել Ուզբեկստանից. հայտնի է գերմանացու պատասխանը

17:42 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Մարտինես. «Այդպիսի «գնացքներ» հազվադեպ են գալիս, և դրանց «ոչ» ասելը բարդ է»

17:25 / 13.08.2025 • Թենիս

Մրցաշար, որը կայունության արտացոլանք է. Կարեն Խաչանովը նայում է դեպի Թուրին

16:59 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Ֆուտբոլի մութ կողմը. կրակոցներ Ստոկհոլմում Դյոկերեշի՝ «Արսենալ» տրանսֆերի ֆոնին

16:45 / 13.08.2025 • Խառը մենամարտեր

Օլիվեյրա. «Ծառուկյան – Տոպուրիա մենամարտը կլինի դժոխային»

16:20 / 13.08.2025 • Ֆուտբոլ

«Նա խաղադաշտում առաջնորդ է». «Տոտենհեմը» նոր ավագ ունի

15:30 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Տեղափոխություն ֆրանսիական գրանդ և ոչ միայն. «Սպարտան» կորուստներով է ժամանել Հայաստան

14:52 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Ինչպես ՊՍԺ-ի՝ միմյանցից անկախ 2 որոշումները մեծ փողեր բերեցին «Լիլին»

14:44 / 13.08.2025 • Բասկետբոլ

13-ամյա խաղացողը կլինի «Բարսելոնայի» հիմնական կազմում

13:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Ռայոլա. «ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է»

13:23 / 13.08.2025 • Ֆուտբոլ

«Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է». Կանչելսկիս

12:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Հայաստանում 2 տարի անցկացրած ֆուտբոլիստը տեղափոխվեց «Էթնիկոս»

Պաշտոնական
12:20 / 13.08.2025 • Ֆուտբոլ

«Նյուքասլը» կրկին գնաց «Միլան» և վերադարձավ խոշոր տրանսֆերով

Պաշտոնական
11:32 / 13.08.2025 • Թենիս

Խաչանովի մրցակիցը կարող է որոշվել 1 գեյմում

10:58 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Լուիս Էնրիկե. ««Տոտենհեմը» մարզվում է 1 ամիս, մենք՝ 1 շաբաթ»

10:33 / 13.08.2025 • Թենիս

fastnews-video-icon
Անկասելի Խաչանով. Կարենը ռևանշի հասավ 3 տարի առաջ կրած ջախջախիչ պարտության դիմաց

01:15 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. Բարսեղյանի վճռորոշ վրիպումը. «Սլովանն» ավարտեց մրցելույթը, «Ցրվենա Զվեզդան» շարունակուն է պայքարը

00:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթեց «Մոնցային»

00:21 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սևիկյանը կրկին բացակայում էր. «Ֆերենցվարոշը» խոշոր հաշվով հաղթեց Մոտայի «Լուդոգորեցին»

23:58 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աքսել Վիտցելը նոր ակումբ ունի

Պաշտոնական
23:28 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դոնարումա. «Ցավոք, ինչ որ մեկը որոշել է, որ այլևս չեմ կարող լինել թիմում»

22:50 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը խոշոր հաշվով

22:22 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել»

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ