Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Երևանի ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 2-1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ «Փյունիկի» դեմ խաղում։
«Բանակայիններից» երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Արայիկ Էլոյանը։
ԲԿՄԱ-ն պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Փյունիկին»։ Նախորդ 15 խաղերից 13-ում առավելության էր հասել «Փյունիկը», 2 հանդիպում ավարտվել էր ոչ-ոքի։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը 32 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Փյունիկը» 50 միավորով չորրորդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 29-րդ տուր
«Փյունիկ» - ԲԿՄԱ` 1-2
Մատաս Վարեյկա, 90+5 - Արայիկ Էլոյան, 50, 83
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։