Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ուրարտուն» ընդունեց «Վեստ Արմենիային» և հաղթեց 8-0 հաշվով: Հեթ-տրիկ գրանցեց կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը:
Դմիտրի Գունկոյի թիմը 55 միավորով երրորդն է, երկու միավորով է հետ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»: «Վեստ Արմենիան» 23 միավորով 9-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 29-րդ տուր
«Ուրարտու» - «Վեստ Արմենիա»` 8-0
Կարեն Մելքոնյան, 3, 30, 55, Ալեքսանդր Պուսկո, 15, 44, Նարեկ Աղասարյան, 23, Խարիտոն Այվազյան, 34, Արտեմի Գունկո, 76