«Վալենսիա» բասկետբոլային ակումբը բանակցում է NBA-ի հետ, հայտնում է Basket News-ը:
Իսպանական ակումբին տեղեկացրել են, որ 2027 թվականն ընտրվել է որպես NBA-ի եվրոպական մրցաշարի ստեղծման տարի:
ՖԻԲԱ-ն իր հերթին «Չղջիկների» հետ բանակցում է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը մասնակցի Չեմպիոնների լիգային, այնուհետև պատրաստ լինի եվրոպական NBA-ին:
Նույն ճանապարհն ընտրել է նաև գերմանական «Ալբան», որը Եվրալիգան փոխել է ՖԻԲԱ-ի մրցաշարով:
«Վալենսիայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի առաջատարներից Քրիս Ջոնսը: Նախորդ մրցաշրջանում իսպանական թիմը դուրս էր մնացել Եվրալիգայից, իսկ այս տարի Եվրագավաթում հասել է կիսաեզրափակիչ: