Ո՞վ է 21-րդ դարում՝ 2001թ. հունվարի 1-ից մինչ օրս պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն: Կարծում եմ, որ ֆուտբոլասերներից շատերն առանց երկմտելու միանգամից կնշեն Հենրիխ Մխիթարյանին: Եվ նրանք իրավացի կլինեն:
Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս նշեց ծննդյան 33-ամյակը, շարունակում է հաջող մրցելույթները «Ռոմայում»՝ աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով: Նրա համար հատկապես հաջող էր նախորդ մրցաշրջանը: Հենրիխը թիմի կազմում անցկացրած պաշտոնական 46 հանդիպումներում 15 գոլի հեղինակ դարձավ:
2006թ. պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերը «Փյունիկում» կատարած Մխիթարյանը 16 մրցաշրջանների ընթացքում պաշտոնական մրցումներում անցկացրած 718 հանդիպումներում 228 գոլի հեղինակ է դարձել: Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանանալու համար Մխիթարյանին անհրաժեշտ է ընդամենը 9 գոլ խփել: Այդ դեպքում նա կգերազանցի Արսեն Ավետիսյանի արդյունավետության բացարձակ ռեկորդը: Ի դեպ, վերջինս իր գոլերի մեծամասնությունը խփել է 20-րդ դարում՝ ՀՀ առաջնություններում ՝ նորամուտը նշելով 1992թ:
2009թ. հուլիսից Մխիթարյանի ֆուտբոլային կարիերան շարունակվեց արտերկրում: Այդ պահին Մխիթարյանի հաշվին «Փյունիկում» անցկացրած պաշտոնական 93 հանդիպումներում ընդամենը 36 գոլ էր գրանցված, որից 30-ը նա խփել էր ՀՀ առաջնություններում, 6-ը՝ Հայաստանի գավաթի մրցաշարում:
Արտերկրի 6 ակումբներում անցկացրած պաշտոնական 516 հանդիպումներում Մխիթարյանը 151 անգամ խոցել է մրցակիցների դարպասները: Հիշեցնենք նաև, որ Հենրիխը Հայաստանի ազգային (32 գոլ) և երիտասարդական (9 գոլ) հավաքականների լավագույն ռմբարկուն է:
2-րդ ցուցանիշն ունի ՀՀ հավաքականի բրազիլացի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը ևս ֆուտբոլային իր ողջ կարիերան անցկացրել է 21-րդ դարում: Նրա հաշվին 157 գոլ է գրանցված: Այդ գոլերից 86-ը Մարկոսը խփել է «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած պաշտոնական մրցումներում: Արտերկրի ակումբներում էլ բրազիլացի ֆուտբոլիստն իրեն վատ չի դրսևորել՝ դառնալով 60 գոլի հեղինակ: 11 գնդակ էլ Մարկոսը խփել է ՀՀ ազգային հավաքականում:
21-րդ դարի լավագույն ռմբարկուների եռյակը 125 գնդակով եզրափակում է Արամ Հակոբյանը: Ի տարբերություն Մխիթարյանի և Մարկոսի, Արամը ֆուտբոլային կարիերան սկսել է 20-րդ դարի վերջին՝ դառնալով 21 գոլի հեղինակ:
Բացի Արամից, 21-րդ դարի ամենաարդյունավետ 20 ֆուտբոլիստներից ևս 8-ը՝ Արա Հակոբյանը, Արման Քարամյանը, Արտյոմ Ադամյանը, Արամ Ոսկանյանը, Արթուր Քոչարյանը, Անդրանիկ Բարիկյանը, Նշան Էրզրումյանը և Գալուստ Պետրոսյանը գոլերի հաշիվը բացել են 20-րդ դարի վերջին:
21-րդ դարի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուների ցանկի գործող 4 ֆուտբոլիստներից երկուսը՝ Գևորգ Ղազարյանն ու Ալեքսանդր Կարապետյանը ներկայումս հանդես են գալիս Հայաստանում: Ղազարյանը երկարատև ընդմիջումից հետո վերադառնալով հարազատ կոլեկտիվ, վնասվածքի պատճառով ընթացիկ առաջնությունում ընդամենը 4 խաղի է մասնակցել, սակայն հասցրել է 2 գոլ խփել:
Կարապետյանը 2-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանում: Նա «Արարատ-Արմենիային» էր միացել նախորդ առաջնության գարնանային հատվածում՝ դառնալով 4 գոլի հեղինակ: Ընթացիկ առաջնության աշնանային հատվածում արդեն «Նոայի» կազմում Կարապետյանի հաշվին կրկին 4 գոլ է գրանցված: Կարապետյանը փոխել է ակումբային գրանցումը և պատրաստվում է նորամուտը նշել «Ալաշկերտում»: Տեսնենք, թե ինչպես կընթանան նրա գործերը նոր թիմում:
Տիգրան Բարսեղյանն էլ 2022թ. կսկսի իր համար նոր թիմում՝ Բրատիսլավայի «Սլովանում»: Ղազախական «Աստանայի» կազմում նախորդ մրցաշրջանում Տիգրանն աչքի ընկավ արդյունավետ գործողություններով՝ 35 հանդիպումներում խփելով 12 գոլ: Այդ ցուցանիշը 2-րդն է Բարսեղյանի ֆուտբոլային կարիերայում: Ավելի բարձր արդյունավետությամբ Բարսեղյանն աչքի է ընկել 2019թ. ղազախական մեկ այլ ակումբում՝ «Կայսարում», որի կազմում անցկացրած պաշտոնական 33 հանդիպումներում 14 գոլի հեղինակ է դարձել:
Տիգրան Բարսեղյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում արդեն 74 գոլի հեղինակ է դարձել՝ եզրափակելով 21-րդ դարի հայկական ֆուտբոլի 20 լավագույն ռմբարկուների ցանկը: Նա լավ հնարավորություն ունի ընդգրկվելու «100-ի» ակումբում, ինչը հաջողվել է 21-րդ դարի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուներից 9-ին: Նրանցից վերջինը Գևորգ Ղազարյանն է, որը երանելի բարձունքը հաղթահարեց 2020թ. նոյեմբերի 15-ին Վրաստանի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում:
VNews-ը ներկայացնում է 21-րդ դարի հայկական ֆուտբոլի 20 լավագույն ռմբարկուների ցանկը: Հաշվի են առնված ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի մրցաշարերում (Գ), Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումներում (Ս), հայկական ակումբներում եվրագավաթների մրցաշարերում (Ե), ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում, «Համագործակցության գավաթի» խաղարկություններում (ԱՊՀ) և արտերկրի Բարձրագույն խմբի թիմերում (ԱԵ) պաշտոնական մրցումներում խփած գոլերը:
Ֆուտբոլիստներ |
Ա |
Գ |
Ս |
Ե |
ԱՀ |
ԵՀ |
ԱՊՀ |
ԱԵ |
ԸՆԴ |
1.Հենրիխ Մխիթարյան |
30 |
6 |
- |
- |
32 |
9 |
- |
151 |
228 |
2.Մարկոս Պիզելի |
75 |
8 |
1 |
2 |
11 |
- |
- |
60 |
157 |
3.Արամ Հակոբյան |
93 |
24 |
- |
4 |
1 |
1 |
2 |
- |
125 |
4.Յուրա Մովսիսյան |
- |
- |
- |
- |
14 |
- |
- |
109 |
123 |
5.Արա Հակոբյան |
83 |
6 |
- |
- |
7 |
3 |
2 |
21 |
122 |
6.Ալեքսանդր Կարապետյան |
8 |
- |
- |
- |
6 |
- |
- |
104 |
118 |
7.Գևորգ Ղազարյան |
51 |
7 |
1 |
2 |
14 |
5 |
- |
22 |
102 |
8.Արման Քարամյան |
57 |
15 |
- |
3 |
4 |
- |
1 |
21 |
101 |
9.Արտյոմ Ադամյան |
85 |
14 |
1 |
1 |
- |
- |
- |
- |
101 |
10.Արամ Ոսկանյան |
32 |
11 |
1 |
2 |
- |
- |
- |
50 |
96 |
11.Միհրան Մանասյան |
82 |
11 |
1 |
1 |
- |
- |
- |
- |
95 |
12.Արթուր Քոչարյան |
67 |
8 |
- |
- |
- |
- |
- |
19 |
94 |
13.Էդգար Մանուչարյան |
56 |
4 |
- |
3 |
9 |
1 |
2 |
15 |
90 |
14.Սամվել Մելքոնյան |
67 |
17 |
- |
- |
- |
1 |
2 |
- |
87 |
15.Լևոն Պաչաջյան |
61 |
5 |
1 |
2 |
2 |
1 |
1 |
13 |
86 |
16.Նարեկ Բեգլարյան |
62 |
16 |
- |
1 |
- |
- |
1 |
2 |
82 |
17.Անդրանիկ Բարիկյան |
72 |
9 |
- |
- |
- |
- |
- |
- |
81 |
18.Նշան Էրզրումյան |
66 |
8 |
- |
2 |
- |
1 |
1 |
- |
78 |
19.Գալուստ Պետրոսյան |
48 |
5 |
- |
- |
1 |
- |
- |
21 |
75 |
20.Տիգրան Բարսեղյան |
13 |
1 |
- |
- |
8 |
- |
- |
52 |
74 |