Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը պատրաստ է մեկնել Դորտմունդ՝ «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին անգլիական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ համոզելու համար:
«Նրան մնում է հայտնել օրը, և ես կժամանեմ Դորտմունդ, որպեսզի համոզեմ տեղափոխվել «Լիվերպուլ»,- 42-ամյա անգլիացու խոսքը մեջբերում է BT Sport-ը:
19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 3 ասիստ: