2021 թվականի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի մասնակից, աշխարհի 35-րդ ռակետ Լեյլա Ֆեռնանդեսը հրավիրել է իր երկրպագուներին՝ պայմանավորվելու Մոնրեալում (Կանադա) հանդիպման համար:
«Ես ծանոթությունների համար նախատեսված հավելվածների մեծ սիրահար չեմ։ Այնպես որ, ամեն ինչ անելու եմ իմ ձևով։ Պլանավորում եմ մեկժամյա հանդիպման գնալ Մոնրեալում։ Եթե ուզում ես լինել իմ զուգընկերը, գրի՛ր ինձ և պատմի՛ր քո մասին։ Կհանդիպենք։
Զվարճալի կլինի, չէ՞։ Սա կատակ չէ։ Ես մտադիր եմ հանդիպման գնալ Մոնրեալում: Այնպես որ, ժամանակ մի՛ կորցրեք և անձնական հաղորդագրություն ուղարկեք ինձ... Ձեր հարվածը հասցնելու ժամանակն է»,- ասել է 22-ամյա Ֆեռնանդեսը:
Երիտասարդ թենիսիստուհին հետգրություն է թողել ապագա զուգընկերոջ համար. «Հնարավոր է՝ նախապես հանդիպես հորս հետ»: