Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 0-4 հաշվով պարտվեց բելառուսական «Նեմանին»: Խաղը կայացավ Հունգարիայի Դյոր քաղաքում: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում տանը պարտվել էր 1-2 հաշվով:
Այսպիսով, հայկական թիմն ավարտեց պայքարը Կոնֆերենցիաների լիգայում:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Նեման» (Բելառուս) - «Ուրարտու» (Հայաստան)` 4-0 (առաջին խաղը` 2-1) (տեսանյութ)
Պավել Սավիտսկի, 42, Եգոր Զուբովիչ, 58, Սերգեյ Պուշնյակով, 82, Մաքսիմ Կրավցով, 88