«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի խոսքերին:
«Բարտոմեուն մի հուսահատ մարդ է, որը գիտակցում է իր պատճառած աղետի ահռելի չափը:
Ես մանրամասներ չեմ ներկայացնի, քանի որ չեմ ցանկանում փչացնել Պեդրիի հետ նոր պայմանագիր կնքելու հրաշալի պահը»,- ասել է Լապորտան 18-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելուն նվիրված ասուլիսի ժամանակ:
Խոսեպ Մարիա Բարտոմեուն վերջերս հայտարարել է, թե «Բարսելոնան» երբեք սնանկության վտանգ չի ունեցել, իսկ ակումբի ֆինանսական կորուստները պայմանավորված են եղել միմիայն կորոնավիրուսի համավարակով, իսկ մյուս կորուստների համար պետք է պատասխանատվություն կրի ներկայիս ղեկավարությունը: