«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը դեմ չէ հարազատ «Բենֆիկա» վերադառնալուն, գրում է A Bola-ն։
Պորտուգալական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար լոնդոնյան գրանդին պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո։
Այդուհանդերձ, Ֆելիքսի բարձր աշխատավարձը կարող է խոչընդոտել տրանսֆերի կայացումը։
«Բենֆիկայում» գործում է աշխատավարձի սահմանաչափ։ Ակումբը չի կարող որևէ ֆուտբոլիստի վճարել տարեկան 4 միլիոն եվրոյից ավելի։
Պորտուգալացի հարձակվողը «Բենֆիկայի» համակարգում հանդես է եկել 2015-19 թվականներին, հիմնական թիմում 40 խաղում խփել է 20 գոլ, կատարել 11 ասիստ։




