Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում Մոլդովայի հասակակիցների թիմին հաղթել է 24 միավորի առավելությամբ` 80-56։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականից Քևին Քեշիշյանը, որը դաբլ-դաբլ է գրանցել։ Նա վաստակել է 21 միավոր, կատարել 10 ռեբաունդ և 3 ասիստ։
Միքայել Պողոսյանի գլխավորած թիմը A խմբում հաջորդ խաղը կանցկացնի հուլիսի 7-ին՝ մրցելով Մալթայի դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 16:00-ին։
Եվրոպայի առաջնություն, C դիվիզիոն
A խումբ
Հայաստան Մ16 - Մոլդովա Մ16` 80-56 (18-11, 24-4, 17-19, 21-22)