Բրիտանացի բռնցքամարտիկ Քեմփբել Հաթոնը 24 տարեկանում ավարտել է մարզական կարիերան: Տեղեկությունը հայտնել է նրա հայրը՝ լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հաթոնը, գրում է The Ring-ը:
2024 թվականին Հաթոն կրտսերը (14-2) երկու անգամ պարտվել էր Ջեյմս Ֆլինտին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռիկի Հաթոնը 13 տարվա ընդմիջումից հետո կվերադառնա ռինգ և կմենամարտի ԱՄԷ-ն ներկայացնող Էյսա ալ Դահայի (8-3) դեմ։