Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոան» պայմանագիր է կնքել ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լովեի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական «Մոնպելյեի» սան է։ Այդ ակումբի կազմում հարձակվողը 2016-2017 թվականներին երեք հանդիպում է անցկացրել Ֆրասիայի Լիգա 1-ում։ Ալեքսանդր Լովեն «Նոա» է տեղափոխվել «Սետ» ակումբից, որը ներկայացնում է Ֆրանսիայի չորրորդ լիգան:
Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի առաջին տնային խաղում «Նոան» մարտի 6-ին Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի առաջատար «Ուրարտուի» հետ։ 20 խաղից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 12 միավորով վերջին 10-րդ տեղում է: