«Նապոլին» ՊՍՎ-ից գնել է վինգեր Նոա Լանգի տրանսֆերային իրավունքը, հայտնում է «Աձուրիի» պաշտոնական կայքը։
Իտալիայի չեմպիոնը 26-ամյա խաղացողի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել։
Transfermarkt-ի տվյալներով` «Նապոլին» Լանգի տեղափոխության համար վճարել է 25 միլիոն եվրո։
Նիդերլանդցի ֆուտբոլիստը ՊՍՎ-ում էր 2023թ. օգոստոսից, 63 խաղում խփել է 19 գոլ, կատարել 14 ասիստ։