Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբից» հերքում են Գերմանիայի չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոսնոյի հետ նախնական համաձայնության հասնելու մասին տեղեկությունները:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է վստահել Անչելոտիին։ Նրանց միջև կառուցողական երկխոսություն է ընթանում։
Իսպանիաայի Լա լիգայի 13 խաղում գործող չեմպիոնը վաստակել է 30 միավոր և երկրորդ տեղում է։ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5 տուրից հետո էլ «Ռեալը» 6 միավոր ունի և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 24-րդ տեղը։