WTA-ի 4-րդ համար Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» կիսեզրափակիչ։
Լեհ թենիսիստուհին կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում 2-0՝ 6-2, 7-5 հաշվով առավելության է հասել Լյուդմիլա Սամսոնովայի հետ պայքարում։
Շվյոնտեկը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Միրա Անդրեևա - Բելինդա Բենչիչ զույգի հաղթողի հետ։ Այդ մրցախաղն այժմ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է։