Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում «Քյոլնը» սեփական խաղադաշտում ուժերը կչափի «Հոֆենհայմի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:30-ին:
Հայաստանի ազգային հավաքականի և «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը պահեստայինների թվում է:
«Քյոլն». Շվաբե, Շմից, Պեդերսեն, Հյուբերս, Սոլդո, Մարտել, Հուսեյնբաշիչ, Կայնց, Դուդա, Տիգես, Մաինա:
«Հոֆենհայմ». Բաուման, Կաբակ, Պրոմել, Լարսեն, Գեյգեր, Անգելինո, Բումգարտներ, Ռուդի, Վոկտ, Սկով, Նսոկի: