Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի անվան շախմատի 6-րդ հուշամրցաշարը:
Հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը, երկրորդ տեղը գրավել է նրա հայրենակից Ռամեշբաբու Պրագնանանդհան: Երրորդ տեղում հանգրվանել է գերմանացի Դմիտրի Կոլարսը, իսկ չորրորդն ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանն է: