Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։
20-ամյա շախմատիստը վերջին` 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթեց հնդիկ Նելոպտալ Դասին ու մրցաշարն ավարտեց 8 միավորով։
Մրցաշարի հաղթող դարձավ մեկ այլ հնդիկ շախմատիստ Լալիթ Բաբուն, որը նույնպես 8 միավոր է հավաքել և միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցել Ղարիբյանից։
Հայաստանի ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանն ու Արսեն Դավթյանն էլ 7-ական միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ ու 7-րդ տեղերը։