Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվող Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ. գրանցվել է ոչ-ոքի։
Մամիկոն Ղարիբյանն էլ սպիտակներով ոչ-ոքի է գրանցել հնդիկ Լալիթ Բաբուի հետ։
Հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և այլ մասնակիցների հետ բաժանում են 2-8-րդ տեղերը։ Առաջատարը 6,5 միավորով ռուս Ալեքսեյ Ալեքսանդրովն է։
Նախավերջին` 8-րդ տուրը կկայանա հունիսի 23-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 15:30-ին։