Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Հիլալը» պորտուգալացի մասնագետ Ժորժե Ժեզուշին հեռացնելուց հետո նոր գլխավոր մարզիչ է փնտրում, հաղորդում է talkSPORT-ը:
Ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տարբերակը: Գլխավոր մարզչի պաշտոնին նշանակվելու թեկնածուների թվում են նաև «Ֆուլհեմից» Մարկու Սիլվան, «Նոթինգհեմ Ֆորեսթից» Նունու Էշպիրիտիու Սանտուն, Միլանի «Ինտերից» Սիմոնե Ինձագին, Մադրիդի «Ռեալից» Կառլո Անչելոտին և ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Մասիմիլիանո Ալեգրին:
Ռիադը ներկայացնող ակումբի ղեկավարները ցանկանում են մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը նշանակել նոր գլխավոր մարզիչ: