«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն 2025/26 մրցաշրջանում բաց կթողնի բազմաթիվ խաղեր, գրում է Goal-ը՝ հղում կատարելով սաուդցի լրագրող Ֆալահ Ալ-Քահթանիին:
40-ամյա ֆուտբոլիստը զրուցել է «Ալ Նասրի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ: Նրանք որոշել են, որ առողջությունը չվտանգելու համար Ռոնալդուն բաց է թողնելու 2025/26 մրցաշրջանի խաղերի մոտ 25 տոկոսը՝ այդպիսով սահմանափակելով 1000 գոլի շեմը հատելու Ռոնալդուի հնարավորությունը: Պորտուգալացին այս պահին խփել է ռեկորդային 938 գոլ:
Հաշվի առնելով Ռոնալդուի տարիքը՝ մարզիչն ու խաղացողը կարծում են, որ հարձակվողի աշխատանքային ծանրաբեռնվածությունը պետք է ուշադիր վերահսկվի։ 2024/25 մրցաշրջանում Կրիշտիանուն մասնակցել է «Ալ Նասրի» 50 խաղերից 41-ին:
Ռոնալդուն ցանկանում է խուսափել վնասվածքներից՝ աշխարհի առաջնությանն օպտիմալ մարզավիճակում ներկայանալու համար։
Սաուդյան Արաբիայի առաջնության 2025/26 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 21-ին։