Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն Marca-ի հարցմանն է մասնակցել ու ընտրություն կատարել աշխարհի լավագույն կիսապաշտպանների միջև:
Պարբերականն առաջարկել է տարբեր ժամանակների թոփ կիսապաշտպանների անուններ՝ Դավիդ Սիլվա, Սանտի Կասորլա, Սեսկ Ֆաբրեգաս, Ռիվալդո, Պիռլո, Ինիեստա, Կրոս, Մոդրիչ, Չավի, Ռոնալդինյո, Պեդրի և Զիդան:
Մի շարք երկընտրանքներում Իսկոն նախապատվություն է տվել Ինիեստային: Իսպանացին Իսկոյի ընտրությամբ «պարտվել» է Ռոնալդինյոյին: Ռոնալդինյո - Զիդան երկընտրանքում Իսկոն, ի վերջո, նշել է Զիդանի անունը՝ շեշտելով. «Նա ինձ Չեմպիոնների լիգայի տիտղոսներ է պարգևել»:
Զիդանի գլխավորությամբ իսպանացի կիսապաշտպանը 3 անգամ անընդմեջ հաղթել է եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը: