Նիդերլանդների երկրորդ լիգայում հանդես եկող «Վիտեսի» կիսապաշտպան Իրակլի Եղոյանը Հայաստանից երկու առաջարկ է մերժել, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
ՀՖՖ-ն 21-ամյա ֆուտբոլիստին ցանկացել է հրավիրել Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու հունիսին կայանալիք ընկերական հանդիպումներին։
Հայաստանի նորընծա չեմպիոն «Նոան» էլ հետաքրքրված է եղել Եղոյանի ծառայություններով, սակայն կիսապաշտպանը երկու դեպքում էլ բացասական պատասխան է տվել։
Երիտասարդ ֆուտբոլիստը, որը 37 խաղում 9 գոլ է խփել և կատարել 5 ասիստ, ճանաչվել է «Վիտեսի»՝ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նա 2023թ. սեպտեմբերից հանդես է գալիս Վրաստանի Մ21 հավաքականում։