ՊՍԺ-ն պայմանագիր կստորագրի «Ռոմայի» դարպասապահ Ռենատո Մարինի հետ, հայտնում է L’Equipe-ը։
Բրազիլացի դարպասապահի պայմանագիրը «Ջալոռոսիի» հետ ավարտվում է հուլիսի 1-ին։ Նա հռոմեական ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։
18-ամյա Մարինը հաջորդ մրցաշրջանում կլինի «Պարի Սեն-Ժերմենի» երրորդ դարպասապահը։
«Ռոման» չի համաձայնել նախքան համաձայնագրի ավարտը բաց թողնել իր ֆուտբոլիստին, ուստի նա փարիզյան գրանդի հետ չի մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։
Ռենատո Մարինը «Ռոմայի» համակարգում է 2022թ. օգոստոսից։ Նա ավարտված մրցաշրջանում հանդես է եկել ակումբի Մ20 թիմում, 11 խաղից երկուսում դարպասը պահել է անառիկ։ Երիտասարդ դարպասապահը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռոմայի» հիմնական թիմում։
Կարդացեք նաև՝
- Ռոմանո. Վիրցն ու «Լիվերպուլն» ամբողջական համաձայնության են հասել
- Ռոմանո. Ջոնաթան Տան համաձայնել է «Բավարիային» միանալուն
- Relevo. Արբելոան կգլխավորի «Ռեալ Մադրիդ Կաստիլյան», մարզչական շտաբում կլինի «Ռեալի» նախկին դարպասապահը
- Ռոնալդոն վաճառել է «Վալյադոլիդի» բաժնետոմսերը
- Daily Mail. «Մանչեսթեր Յունայթեդի» որոշումը Կազեմիրոյի վերաբերյալ
- Ռոմանո. Ֆաթին մոտ է «Մոնակո» տեղափոխությանը