«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում պաշտոնական առաջարկ է արել «Բլաուգրանային»։ Մոնեգասկյան ակումբը պատրաստ է տրանսֆերային իրավունքի գնման պայմանով վարձակալել եզրայինին։ Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավուքի հաջորդ վաճառքի եկամտից մասնաբաժին կունենա։
Ֆաթին նույնպես կողմ է տեղափոխությանը, քանի որ «Մոնակոն» պատրաստ է նրան դարձնել թիմի առանցքային խաղացողներից։
Ավարտվող մրցաշրջանում Ֆաթին մասնակցել է 11 հանդիպման, դաշտում եղել է ընդամենը 298 րոպե և արդյունավետ գործողություն (գոլ, գոլային փոխանցում) չի կատարել։
Կարդացեք նաև՝
- Ռոմանո. Վիրցն ու «Լիվերպուլն» ամբողջական համաձայնության են հասել
- «Բետիսն» առաջնությունն ավարտեց «Վալենսիայի» հետ ոչ-ոքիով
- Ռոմանո. Ջոնաթան Տան համաձայնել է «Բավարիային» միանալուն
- Relevo. Արբելոան կգլխավորի «Ռեալ Մադրիդ Կաստիլյան», մարզչական շտաբում կլինի «Ռեալի» նախկին դարպասապահը
- Ռոնալդոն վաճառել է «Վալյադոլիդի» բաժնետոմսերը
- Daily Mail. «Մանչեսթեր Յունայթեդի» որոշումը Կազեմիրոյի վերաբերյալ