Ֆրանսիան ներկայացնող «Մոնակոն» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բասկետբոլի Եվրալիգայի եզրափակիչ։
Մրցաշարի «4-ի եզրափակիչի» կիսաեզրափակիչում «Մոնակոն» 78-68 հաշվով առավելության է հասել «Օլիմպիակոսի» դեմ խաղում։
Վասիլիս Սպանուլիսի գլխավորած թիմը վճռորոշ խաղում կմրցի «Ֆեներբահչեի» դեմ։ Թուրքական թիմն էլ 82-76 հաշվով հաղթել է տիտղոսի գործող դափնեկիր «Պանատինայկոսին»։
Եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի «Էթիհադ Արենա» մարզահամալիրում, մեկնարկը` ժամը 21:00-ին։
Եվրալիգա, «4-ի եզրափակիչ», կիսաեզրափակիչ
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Մոնակո» (Ֆրանսիա)` 68-78 (17-17, 15-18, 19-22, 17-21)
«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Պանատինայկոս» (Հունաստան)` 82-76 (22-14, 16-19, 17-15, 27-28)
Կարդացեք նաև՝