Logo

«Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 26.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
922998.0 1 - «Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում

Կարծիք կա, որ ժամանակակից ֆուտբոլում վաղուց արդեն բուն խաղը մղվել է երկրորդական պլան: Այո, անկասկած, երկրպագուները գալիս են ստադիոն կամ գամվում են էկրանի առջև իրենց սիրելի ֆուտբոլիստների խաղն ըմբոշխնելու համար: Բայց 21-րդ դարում ֆուտբոլի, ֆուտբոլիստների հանդեպ մոտեցումները փոխվել են: Մեծ տեղ է տրվում եկամուտներին, շահույթներին, որոնք վնասում են աշխարհի ամենամասսայական սպորտաձևի համբավին:

Ֆուտբոլի առավել մեծ թշնամիներն են անկուշտ պաշտոնյաներն ու կոռումպացված չինովնիկները, որոնք հանուն սեփական գրպանը լցնելու ապականել են, գուցե ապականում են և հաստատ ապականելու են ֆուտբոլն առհասարակ: Պայմանավորված խաղեր, գնված մրցավարներ ու կաշառված ղեկավարներ…նրանք քայլում են մեր կողքին ու պարբերաբար հայտնվում են մեր հեռուստաէկրանին: Առաջարկում ենք ծանոթանալ ֆուտբոլի կոռուպցիոն սկանդալի 5 «յուղոտ» դեպքի հետ:

Կալչոպոլի

2006 թվականի ապրիլի 22-ին Իտալիայի ամենահայտնի պարբերականը՝ la Gazzetta dello Sport-ը, պայթեցրեց ֆուտբոլային առօրյան մեգասենսացիոն հայտարարությամբ: Խմբագրության ձեռքի տակ էին հայտնվել «Յուվենտուսի», այդ տարիների գործադիր տնօրեն Լուչանո Մոջիի ու 2004/2005 մրցաշրջանում մրցավարական կոլեգիայի անդամների խոսակցությունները: «Ծեր Սինյորայի» առաջին դեմքը պահանջում էր կոլեգիայից իր թիմին «հարմար» մրցավարի:

Ի սկզբանե, որևէ մեկը չէր էլ կարող ենթադրել, որ ինչ-որ անմեղ հետաքննությունը կարող է ունենալ նման հանգուցալուծում: Նեապոլի ոստիկանության աշխատակիցներին խիստ հետաքրքրեց GEA World գործակալական ընկերության գործունեությունը, որը կարգավորում էր Մոջիի որդին՝ Ալեսանդրոն: Թեման փորփրելուց հետո պարզ դարձավ՝ «կեղտոտ» գործերի մեջ է ևս մի քանի ակումբ՝ «Ֆիորենտինան», «Լացիոն», «Միլանն» ու «Ռեջինան»: Ավելի քան 1 ամիս Իտալիայի ոստիկանությանը զուգահեռ, երկրի ֆուտբոլային գլխավոր կառույցը ևս անցկացնում էր ծառայողական քննություն:

16 2 - «Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում

Մայիսին «Յուվենտուսը», իհարկե, երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն: Հաղթական տուրի հաջորդ օրը Մոջին ու թիմի ամբողջ ղեկավարությունը հրաժարական տվեց: Իտալացի երկրպագուների համար, որոնք ունեին ակումբային տարբեր նախասիրություններ, կոռուպցիոն հսկա սկանդալը մտահոգիչ էր թվում. առջևում 2006-ի Մունդիալն էր, որտեղ բոլորը պետք է երկրպագեին իրենց ազգային թիմին: Բարեբախտաբար, ակումբային սկանդալը չանդրադարձավ ֆուտբոլիստների վրա, ու նրանք փառահեղ կերպով դարձան աշխարհի չեմպիոն:

Իտալիայի ոստիկանությունը մեղադրանք ներկայացրեց 41 մարդու, որոնք այս կամ այն կերպ կապ ունեին Ա սերիայի 2004/2005 և 2005/2006 մրցաշրջանների 33 հանդիպումների հետ: Բացի Մոջիից, թիրախավորված մարդկանց մեջ էին «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն, «Միլանի» փոխնախագահ և Իտալիայի ազգային պրոֆեսիոնալ լիգայի ներկայացուցիչ Ադրիանո Գալիանին, ԻՖՖ նախագահ Ֆրանկո Կարարոն և այլք:

Քննությունը շատ դաժան ավարտ ունեցավ գործով անցնող կողմերի համար: Առավել հայտնին «Յուվենտուսի» պատիժն է. թիմը զրկվեց երկու սկուդետոյից, իջեցվեց Սերիա Բ ու նոր մրցաշրջանը սկսեց -9 ցուցանիշով: «Միլանի» 2005/2006 մրցաշրջանի արդյունքից հանվեց 30 միավոր, իսկ նորը՝ «ռոսոներիները» սկսեցին -8-ով: Կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաները, բնականաբար, մնացին, մեծ հաշվով, անպատիժ: Մոջին ազատազրկման դատապարտվեց 2011-ին, բայց երկինքը գծավոր չտեսավ, քանի որ հայցի ժամկետն ավարտվել էր: Գալիանին որակազրկվեց 5 ամսով, իսկ ԻՖՖ նախագահ Կարարոյին ցմահ արգելեցին կապ ունենալ ֆուտբոլի հետ:

ՖԻՖԱ-Գեյթ

ծ 960x640 - «Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում

Մի բան է, երբ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնվում են առանձին թիմեր, առանձին ղեկավարներով կամ մարզիչներով: Բայց լրիվ այլ բան է, երբ «փող ուտելու» համար կասկածվում են «ֆուտբոլ» սպորտաձևի գլխավոր երկու կառույցների ղեկավարները՝ մարդիկ, որոնք պատասխանատու են սպորտաձևի մասսայականացման ու արդար խաղի համար: 2015 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունները մտան պատմության մեջ, որպես ֆուտբոլի պատմության ամենամեծ կոռուպցիոն սկանդալ:

Ինչպես և «Կալչոպոլիի» պարագայում, ամեն ինչ «փորեցին» լրագրողները. Sunday Times-ի խմբագրությունում խիստ անհանգստացած էին Կատարը որպես 2022-ի Մունդիալը հյուրընկալող երկրի ընտրության փաստով, ու որոշեցին անցկացնել լրագրողական քննություն: Դրանք արդյունք տվեցին. աղբյուրի տեղեկություններով՝ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ կատարցի Մոհամեդ բին Համամը «օրինազանց» գործողություններ է կատարել՝ գնելով Աֆրիկայի գոտու երկրների ներկայացուցիչների ձայներն ավելի քան 5 մլն դոլարով: ՖԻՖԱ-ի ներքին քննությունն, իհարկե, ոչ մի կասկածելի բան չգտավ, բայց աղմուկն արդեն բարձրացել էր:

sepp blatter money 960x720 - «Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում

2015 թվականի մայիսի 27-ին շվեյցարական ոստիկանությունն ամերիկյան հատուկ ծառայությունների օժանդակությամբ ձերբակալություններ իրականացրեց ՖԻՖԱ-ի ղեկավար մարմինների շրջանում: Ձեռնաշղթաներ հայտնվեցին ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեֆրի Ուեբի և հարավ-ամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիաների ղեկավարների ձեռքերին: Մեղադրանքները պարզ էին. փողերի լվացում ու կաշառք, որոնք Զեպ Բլատերի նախագահության տարիներին տիրել են ՖԻՖԱ-ում: Այդ գումարները շրջանառվել են աշխարհի առաջնությունների անցկացման վայրերի ընտրության, հեռուստահեռարձակումների արտոնագրերի տրամադրման ու գովազդի ոլորտներում:

2015 թվականի մայիսի վերջին նախատեսված ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունն ուղեկցվեց սկանդալով: ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ եվրոպական հավաքականները բոյկոտ կհայտարարեն ԱԱ-2018-ին,  մինչդեռ Իսպանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչներն իրենց ձայնը տվել են Բլատերին: Մայիսի 29-ին Բլատերը վերընտրվեց նախագահ, սակայն հունիսի 2-ին՝ հրաժարական տվեց «կազմակերպության անվան շուրջ բարձրացված կոռուպցիոն սկանդալի պատճառով»: Շվեյցարացի ֆունկցիոները Միշել Պլատինիի հետ զրկվեցին ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից 8 տարով, պաշտոնից հեռացան բոլոր փոխնախագահները և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն, որը, ըստ պաշտոնական մեղադրանքի, ներքաշված է եղել ԱԱ-ների տոմսերի վաճառքի կոռուպցիոն մեխանիզմների մեջ:

Մեր ընտրանին

«Ռոսելի գործը»

169977840DR061 Neymar Is Un crop north 960x640 - «Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում

2010 թվականին «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին հայտնվեց մարդ, որը դրանից դեռ երկար տարիներ առաջ իր կյանքը կապել էր «Բարսելոնայի» հետ: Սանդրո Ռոսելը կատալոնացիների հետ աշխատում է 2003-ից, այնուհետև միացավ Լապորտային, իսկ նախորդ տասնամյակի սկզբում դարձավ ակումբի նախագահ: Զարմանալի է, բայց Ռոսելի անունը անհավանականորեն կապում են ինչպես մեծ հաջողությունների, տիտղոսների ու տրանսֆերների, այնպես էլ լուրջ սկանդալների հետ, որոնք հիմնականում կապված են Նեյմարի տրանսֆերի հետ:

«Բարսայի» նախկին նախագահի պնդմամբ, «Բարսան» Նեյմարին իր թիմ է հրավիրել ծախսելով 57 մլն եվրո, որոնցից 17-ը հասել է «Սանթոսին», մնացած 40-ը՝ ֆուտբոլիստին ու իր հորը, որը նրա գործակալն է: Բայց իսպանացի լրագրողներին հայտնի դարձավ, որ 57 մլնի փոխարեն Նեյմարն արժեցել է 95 մլն եվրո, իսկ բուն գործարքից Ռոսելն ինքն իրեն «նվիրել է» 40 մլն եվրո: Որքան էլ տառապեր Ռոսելը, պնդելով, որ 57 միլիոնից նույնիսկ մի կոպեկ ավելին չի ծախսվել, 2014 թվականի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց, իսկ 2017-ին դատապարտվեց ազատազրկման, քանի որ նրա մեղքը ապացուցվեց:

Կոռուպցիան ու Պորտուգալիան

img 770x4332018 03 06 10 20 58 1372285 - «Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում

2008 թվականի մայիսին հայտնի դարձավ․ պորտուգալական անվանի թիմերի՝ «Բոավիշտայի» ու «Պորտուի» նախագահները տևական ժամանակ զբաղվել են կաշառակերությամբ ու մրցավարների վրա ճնշում գործադրելով: Նրանց ներկայացվեցին բազմաթիվ մեղադրանքներ, սակայն ոստիկանությունում տեղի ունեցած տեղեկատվական արտահոսքի պատճառով գործով անցնող կասկածյալները լավ պատրաստվեցին ու խուսափեցին ազատազրկումից՝ վճարելով ավելի քան 150 հազար դոլար տուգանք: «Պորտուին» պատժելու ռիսկ չկար, իսկ «Բոավիշտային» իջեցրին 3-րդ դիվիզիոն:

2018-ին կոռուպցիոն մեխանիզմների մեջ հայտնվեց նաև մյուս անվանի ակումբը՝ «Բենֆիկան»: Կասկածի տեղիք տվեց «Ռիու Ավեի» հետ 15/16 մրցաշրջանի հերթական հանդիպումը: Correiro de Manha թերթը տեղեկություն հայթայթեց, որ «Բենֆիկայի» տնօրեննեը խաղից առաջ զրուցել են «Ռիուի» ֆուտբոլիստներ Կասիոյի ու Մարսելոյի հետ: Ճակատագրի հեգնանքով «արծիվների»՝ 1-0 հաշվով տարած հաղթանակին «նպաստեին» հենց այս երկուսը:

Հայտնի դարձավ նաև, որ «Բենֆիկան» մինչև այդ խաղը փաստացի «Ռիու Ավեին» «նվիրել է» 59 հազար եվրո: Հիշյալ խաղից օրեր առաջ «արծիվների» ղեկավարությունը  հյուրերի տրիբունայի բոլոր 5066 տոմսերը գնել է 135 հազար եվրոյով, ինչից հետո վաճառքի է հանել դրանք՝ 15 եվրո արժեքով: Հաշվիչ էլ պետք չէ հասկանալու համար, որ «Բենֆիկան» տոմսերի վաճառքից ստացել է 75 990 եվրո:

Քրգործով անցնող «Բենֆիկայի» իրավաբանական հարցերով ղեկավար Պաուլու Գոնսալվեշին բերման ենթարկեցին կոռուպցիոն սխեմաների բացահայտման թեմայով և իրականացրին մի շարք խուզարկություններ նրա գրասենյակներում ու «Դա Լուժ» ստադիոնի տարածքում: Իհարկե, գործը ոչնչով չավարտվեց, այն դեռ ընթացքի մեջ է, Գոնսալվեշիին նույնիսկ որևէ մեղադրանք չի առաջադրվել:

«Ավելանժն ու փեսան»

l D3ck0OzyiU 960x559 - «Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում

2012 թվականին Շվեյցարիայի դատարանը հրապարակեց փաստաթղթեր, որտեղ հաստատվեց ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժի ու նրա փեսայի՝ 23 տարի Բրազիլիայի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Իկարդու Տեյշերայի մեղադրանքը կաշառակերության գործով: Նրանք միասին ՖԻՖԱ-ում աշխատելու տարիներին մեծ կաշառքներ են վերցրել ISMM/ISL ընկերությունից, որը զբաղվում էր 2002 և 2006 թվականի աշխարհի առաջնությունների հեռարձակման իրավունքների տրամադրմամբ: Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ Ավելանժը ստացել է ավելի քան 1 մլն, Տեյշերան՝ 8,37 մլն ֆունտ:

Հետաքրքիր է, բայց այս դեպքերից 6 ամիս առաջ Տեյշերան անհասկանալի (այդ ժամանակ) պատճառներով հեռացավ պաշտոնից: Այս դեպքերից շատ չանցած, Տեյշերան նորից հայտնվեց սկանդալի կենտրոնում՝ այս անգամ մասնակիցը լինելով նույն Սաանդրո Ռոսելի ֆինանսական խարդախություններին: Նրանք երկուսով կազմակերպել են Բրազիլիայի հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումներ, որոնցից ստացված եկամուտները չեն ներկայացրել ՖԻՖԱ-ին: Ամենավառ օրինակը 2008-ին կայացած Բրազիլիա – Պորտուգալիա ընկերական հանդիպումն է: Այդ խաղի հետ կապ ունեցած Ailanto Marketing Ltda ընկերությունը, որը պատկանում է Ռոսերին, ստացել է 3 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:57 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բարսելոնան» 5 գոլ խփեց «Կոմոյին»` 47-րդ անգամ նվաճելով Գամպերի անվան գավաթը

00:24 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Կոմանը մոտ է «Բավարիայից» հեռանալուն ու նոր ակումբ ունենալուն

23:55 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նունյեսի առաջին գոլն ու «Ալ Հիլալի» խոշոր հաշվով հաղթանակը

23:25 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Միրանյանը նորամուտը նշեց Իսրայելում

22:56 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» պարտությունը գոլառատ խաղում

22:24 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Անգլիական գրանդը հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով

21:57 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
BBC. Սալահի «տխուր» վիճակագրությունը «Ուեմբլիում»

21:27 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բորուսիան» Հումելսի հրաժեշտի խաղում պարտվեց «Յուվենտուսին»

20:53 / 10.08.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

20:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Քրիստալ Փելասը»` Անգլիայի սուպերգավաթակիր

19:49 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվեց «Չելսիին»

19:20 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Նյուքասլը» համաձայնեցրել է «Միլանի» պաշտպանի տրանսֆերը

18:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Կամավինգան վնասվածք է ստացել

18:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Կուրբիս. ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է»

17:43 / 10.08.2025 • Ֆորմուլա 1

«Չեմ բավարարվում՝ պարզապես անմիտ կերպով ղեկը պտտեցնելով». Հեմիլթոնը՝ Ֆորմուլա 1-ի խնդիրների մասին

17:22 / 10.08.2025 • Բռնցքամարտ

Պակյաոն WBC-ի կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է

16:57 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Իսկոյի բուժզննման արդյունքը

16:09 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կարպով. «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել

15:51 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Վիրցը Kicker-ի անցկացրած քվեարկությամբ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

15:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. «Նյուքասլի» տնօրենների խորհուրդը որոշում ունի Իսակի վերաբերյալ

14:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

SportBild. Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

14:19 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Հաքիմի. «Արժանի եմ «Ոսկե գնդակին»»

13:54 / 10.08.2025 • Բռնցքամարտ

Ուսիկը խոստովանել է, թե նախկինում ում նման է փորձել մենամարտել

13:22 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Միլանը» բանակցում է Հոյլունի տրանսֆերի համար

12:59 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգաս. «Ցանկանում եմ՝ խաղն արագ ավարտվի, որ կարողանամ խոսել Ֆլիկի հետ»

12:24 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սոնը MLS-ում նորամուտը նշելուց 17 րոպե անց 11-մետրանոց է վաստակել

11:57 / 10.08.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին

11:11 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ինյիգո Մարտինեսը` «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
10:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ» - «Վան» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

10:15 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

05:19 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գրինվուդը հարվածել է Ամադու Օնանային, թքել նրա վրա

04:40 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Շտուտգարտի» 23-ամյա տաղանդը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Պաշտոնական
04:20 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Կարո՞ղ եք պատմել մեզ, թե ինչպես է նա մահացել, որտեղ և ինչու». Սալահը՝ ՈՒԵՖԱ-ին

00:59 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հոլանդի գոլն ու Ռեյնդերսի դուբլը հաղթանակ պարգևեցին «Ման. Սիթիին»

00:21 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Դարվին Նունյեսը` «Ալ Հիլալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
00:03 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ՊՍԺ-ն հաստատել է Շևալյեի տրանսֆերը

Պաշտոնական
23:32 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Geissblog. Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ

23:00 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Պաշտոնական
22:48 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դե Բրույնեի դուբլն ու ասիստը

22:12 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Աթլետիկոն» հաղթեց «Նյուքասլին»

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ