ՈՒԵՖԱ-ն դիտարկում է հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, գրում է The Times-ը:
Կատալոնական ակումբը երկրորդ տարին անընդմեջ խախտում է ՈՒԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոններն ու որոշ նորմեր (օրինակ՝ սխալ զեկուցելով ֆինանսական հաշվետվությունները): Պատիժը կարող է ներառել ֆուտբոլիստների հայտավորման սահմանափակում կամ Լիգայի փուլում միավորների հանում:
«Չելսին» ու «Ասթոն Վիլան» նույնպես կատարել են խախտումներ, բայց նրանց պատիժը համեմատաբար մեղմ կլինի՝ հաշվի առնելով, որ անգլիական ակումբներն առաջին անգամ են բախվում նման խնդրի: