2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ նվաճեց:
Այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոնը եզրափակիչ գոտեմարտում 0-8 հաշվով պարտվեց ճապոնացի Եսինոսուկե Աոյագիին:
Քիչ առաջ 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել:
Վարկանիշային մրցաշարը կտևի մինչև հուլիսի 20-ը ներառյալ և, կիսաեզրափակիչներից սկսած, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով, նաև Fast TV հավելվածում (iOS, Android):