Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձավ արծաթե մեդալակիր։
24-ամյա մարզիկը եզրափակիչում 1-3 հաշվով պարտվեց վրացի Գիորգի Մելիային։
Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալը նվաճեց։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։
Վարկանիշային մրցաշարը, կիսաեզրափակիչներից սկսած, հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով: Բոլոր գոտեմարտերը հասանելի էին Fast TV հավելվածում (iOS, Android):