Logo

Չանչարևիչի ռեկորդն ու 5-րդ հաղթական տնային խաղը. «Նոա» - «Մլադա Բոլեսլավ» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:23 / 04.10.2024Ֆուտբոլ
null

«Նոան» տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում՝ տնային խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկելով չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. «Նոան» հայկական առաջին ակումբն է, որ հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում: «Ալաշկերտը» 2021/22թթ. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը սկսել էր Թել-Ավիվի «Մաքաբիից» հյուրընկալվելիս 1-4 հաշվով կրած պարտությամբ: Հաջորդ մրցաշրջանում էլ «Փյունիկն» էր մեկնարկում պարտվել՝ Շվեյցարիայում 1-3 հաշվով զիջելով «Բազելին»:

2. Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում «Նոան» 9-րդ խաղն անցկացրեց՝ տանելով 6-րդ հաղթանակը: Խաղերից միայն 2-ում է թիմը պարտվել, մեկ խաղում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հայաստանի փոխչեմպիոնը 20 գոլ է խփել, բաց է թողել ընդամենը 6 գնդակ:

3. «Նոան» սեփական դաշտում անցկացրած 5-րդ խաղում էլ հաղթեց՝ 4-րդ անգամ դարպասը պահելով անառիկ: Հայաստանի փոխչեմպիոնն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ 17 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Միակ գոլը տնային խաղում «Նոան» բաց է թողել հունական ԱԵԿ-ից:

4. «Մլադա Բոլեսլավի» հետ հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 25-րդն էր հայկական 4 թիմերի մասնակցությամբ: Հայկական ակումբները տարել են 14 հաղթանակ, 3 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 8-ում հաջողության են հասել մրցակիցները: Հայկական թիմերը խփել են 42 գոլ, բաց են թողել 27 գնդակ: Գրանցված ցուցանիշները ռեկորդային են հայկական ակումբների համար եվրագավաթների խաղարկություններում:

 

5. «Նոան» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց չեխական ակումբի հետ՝ նորամուտը նշելով հաղթանակով: Մինչև այդ Հայաստանի ներկայացուցիչներից միայն «Կոտայքին» («Բռնո»` 3-2) և «Փյունիկին» էր («Յաբլոնեց»` 2-1) հաջողվել հաղթել չեխական ակումբի:

6. Եվրագավաթներում հայ-չեխական ֆուտբոլային 6-րդ դիմակայությունն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով: Կայացած 11 հանդիպումներից միայն 3-ում են հայկական ակումբները հաղթել, մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում հաջողությունն ուղեկցել է Չեխիայի ներկայացուցիչներին: Հայկական թիմերը 10 գոլ են խփել ու 23 գոլ են բաց թողել:

 

7. Պորտուգալացի Ռուի Մոտան եվրագավաթներում հայկական թիմերը գլխավորած 52 մարզիչների մեջ լավագույն արդյունքն ունի: Նրա գլխավորությամբ «Նոան» անցկացրած 9 հանդիպումներում վաստակել է 19 միավոր, ինչը հնարավոր միավորների 70,3 տոկոսն է:

8. Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոայի» առաջին գոլի հեղինակ Մաթեուս Այասը եվրագավաթներում 3-րդ գնդակը խփեց: Մինչև այդ նա աչքի էր ընկել Սլովակիայի «Ռուժոմբերոկի» հետ հանդիպումներում՝ խփելով մեկական գոլ:

9. Վիրջիլ Պինսոնը եվրագավաթներում 4-րդ գոլը խփեց, ինչը թիմում երկրորդ ցուցանիշն է Գոնսալո Գրեգորիոյի արդյունքից հետո: Նա գոլերի հաշիվը բացել էր հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ խաղում, այնուհետև մեկական գոլ էր խփել Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին» և հունական ԱԵԿ-ին:

 

10. Օգնյեն Չանչարևիչը եվրագավաթներում 10-րդ անգամ դարպասն անառիկ պահեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ակումբների դարպասապահների համար: Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում դա Հայաստանի հավաքականի դարպասապահի 4-րդ «չոր» խաղն էր անցկացրած 8 հանդիպումներում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:51 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Բարսելոնան» տրանսֆերային առաջարկ է արել «Ման. Յունայթեդին»

00:27 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Հունգարիայի վարկանիշային մրցաշար. Թևանյանի ու Անդրեասյանի առաջին մրցակիցները

23:57 / 16.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար

23:24 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ինտերը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում

22:54 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջոնի Կարդոսոն` «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:23 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մելիքյան. «Մեր առաջադրանքն է հաղթահարել այս թիմի արգելքը»

21:52 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Տիվատի «Արսենալը» 10 տարով որակազրկվել է «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ կատարված կասկածելի խաղադրույքների համար

Պաշտոնական
21:25 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ է նշանակել

Պաշտոնական
20:55 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լամին Յամալը հանդես կգա «10» համարով

Պաշտոնական
20:26 / 16.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Նոա» - «Ֆերենցվարոշ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Պաշտոնական
19:54 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ինտեր Մայամին» պայմանագիր է համաձայնեցրել Դե Պոլի հետ

19:20 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Չելսիի» դարպասապահը խոշոր գումարով փոխեց ակումբը

Պաշտոնական
18:50 / 16.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Almaty Open 2025. Կարեն Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը

Պաշտոնական
18:24 / 16.07.2025 • Թենիս

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

Պաշտոնական
18:00 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Երկրորդ շա՞նս. Կիեզան կարող է նոր դեր ստանալ «Լիվերպուլում»

17:38 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» կրկնեց «Ալաշկերտի» նվաճումը, Գրգիչի առաջին գոլը եվրագավաթներում. «Բուդուչնոստ» - «Նոա» հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
17:22 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Կոնսեյսաուն ստիպված է հրաժարվել խոշոր գումարից՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ դառնալու համար

16:50 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է Լևանդովսկիին ու Գավիին

16:15 / 16.07.2025 • Ըմբշամարտ

fastnews-video-icon
Ըմբշամարտի Հունգարիայի վարկանիշային մրցաշարը՝ «Ֆասթ Սպորտ»-ի եթերում

Բացառիկ
15:40 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դավիդե Անչելոտին 1 ամսում պորտուգալերեն է սովորել

15:00 / 16.07.2025 • Ֆուտբոլ

«Վինիսիուսի հեռանալը «Ռեալի» համար դրամա չի լինի». COPE-ի լրագրող

14:43 / 16.07.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. Որքան պարգևավճար կստանա «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող ԱԱԱ-ն հաղթելու համար

14:30 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուի որդին արձագանքել է իր հոր և Լամին Յամալի միջև համեմատությանը

14:12 / 16.07.2025 • Օլիմպիական խաղեր

fastnews-video-icon
ՄՕԿ-ը ներկայացրել է Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները

Պաշտոնական
13:54 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Ուրարտուն» «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլ

Պաշտոնական
13:39 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կառլուշ Կեյրուշը՝ Օմանի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
13:24 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լեսթերը» նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական
13:12 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Ամենակարևորն այն է, որ անցանք երկրորդ փուլ»

12:44 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայ դարպասապահն «Արարատից» տեղափոխվել է իսպանական ակումբ

Պաշտոնական
12:06 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Խորեն Բայրամյան. «Ուրախ եմ, որ մարզական հավաքն ավարտվեց»

11:39 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը նշանակումներ են ստացել եվրագավաթային խաղերում

Պաշտոնական
11:07 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանն անձամբ է գավաթը դուրս բերել խաղադաշտ. «Կրասնոդարն» իր ստադիոնում տոնել է չեմպիոնությունը

10:40 / 16.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն-2025». Խաչանովը լավագույններից էր իրացրած բրեյք-փոյնթերի քանակով

10:13 / 16.07.2025 • Խառը մենամարտեր

Ծառուկյանն ասել է՝ երբ կլինի իր հաջորդ մենամարտը

03:38 / 16.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
5 անգամ կրակել են MMA-ի անպարտելի մարտիկ Թիմուր Խիզրիևի վրա, նա ողջ է

00:57 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. «Նոան» բաց թողեց երկու գոլի առավելությունը, բայց դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

00:28 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Բելինգհեմը վիրահատվել է ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից

23:55 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. «Բարսելոնան» հովանավորչական պայմանագիր կկնքի ԿԴՀ-ի հետ

23:29 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Նապոլի»

22:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ