Լոնդոնի «Չելսին» մրցաշրջանից հետո հրաժեշտ կտա հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
27-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ անգլիական գրանդի ղեկավարությունն արդեն վերջնական որոշում է կայացրել:
«Չելսին» 2023-ին աստղային խաղացողի տրանսֆերային իրավունքը գերմանական «Լայպցիգից» ձեռք էր բերել 60 միլիոն եվրոյով, սակայն այժմ նրա շուկայական արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Նկունկուն «Կապույտների» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ, կատարել 5 ասիստ: