Ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերը հեռացել է «Արարատ-Արմենիայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը լրացել է. կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը։
28-ամյա Կուչերն «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2024 թ. հուլիսին։ Նա ակումբում 15 խաղից 7-ում դարպասն անառիկ է պահել։