
«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն կգլխավորի «Նապոլին», հաղորդում է Corriere dello Sport-ը։
Ավելի վաղ, ակումբի սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել էր, որ ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Կոնսեյսաուն կներկայացվի որպես «Նապոլիի» գլխավոր մարզիչ։
Ա սերիայի վերջին տուրում «Նապոլին» «Վերոնայի» հետ հանդիպումը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտելուց հետո չհայտնվեց Չեմպիոնների լիգայի գոտում՝ այդ տեղը զիջելով «Յուվենտուսին»։