Անգլիական «Լիվերպուլի» և Գվինեայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նաբի Կեյտան կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում, հաղորդում է Mirror-ը։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։ Գործարքում կարող է ներառվել նաև գերմանական ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Կեյտան այս մրցաշրջանում ընդամենը 5 րոպե խաղաժամանակ է ստացել՝ Անգլիայի Սուպերգավաթում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում (3-1):
«Ֆուլհեմի» (2-2) և «Մանչեսթեր Յունայթեդի» (1-2) դեմ Պրեմիեր լիգայի խաղերում նա հայտացուցակից դուրս էր մնացել։ «Քրիսթալ Փելասի» (1-1) դեմ խաղում նա պահեստայինների նստարանին էր, սակայն այդպես էլ խաղադաշտ չէր մտել։
Հիշեցնենք, որ Նաբի Կեյտան 2018-ին գերմանական «Լայպցիգից» է տեղափոխվել «Լիվերպուլ»։