«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում կայանալիք հանդիպման մասին.
«Սա վճռորոշ խաղ է, և մենք` «Բարսելոնայի» երկրպագուներս, պետք է լեփ-լեցուն տրիբունաներ ապահովենք «Մոնժուիկում»։ Այժմ թիմն առավել քան երբևէ ունի այդ աջակցության կարիքը։
Կոչ եմ անում երկրպագուներին օգնել թիմին` «Ռեալին» հաղթելու համար։ Այս խաղը Լա լիգայում հաղթանակի բանալին կդառնա»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Բլաուգրանան» 79 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Արքայական ակումբը» երկրորդն է և ունի 75 միավոր։
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին և ժամը 18:15-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։