«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան առաջին խոսքերն է ասել հայկական թիմի հետ պայմանագիր կնքելուց հետո:
«Ես մեծ ոգևորությամբ եմ միանում «Արարատ-Արմենիայի» ընտանիքին: Շատ մոտիվացված եմ այս նախագծով և կշարունակեմ այս թիմի աճն ու զարգացումը, որը կօգնի երջանկացնել մեր երկրպագուներին:
Միասին կստեղծենք ուժեղ, թիմային ոգով և ֆուտբոլի հանդեպ սիրով լցված թիմ: Վստահեք ինձ»,- ասել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ 52-ամյա մասնագետը փոխարինել է Վարդան Մինասյանին, որի պայմանագրի ժամկետը սպառվել է: