Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը:
Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ: Առաջին տեղը գրավել է Մեծ Բրիտանիայի հավաքականը` երկուական ոսկե և արծաթե մեդալներով:
Հիշեցնենք, որ նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալ էր նվաճել Համլետ Մանուկյանը, արծաթե` Մամիկոն Խաչատրյանը, օղակների վրա բրոնզի էր արժանացել Արթուր Ավետիսյանը, իսկ հենացատկում Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արթուր Դավթյանը: