Հայաստանի երիտասարդական հավաքականի ու ԲԿՄԱ-ի եզրային հարձակվող Նարեկ Հովհաննիսյանը մոտ է Սլովակիա տեղափոխվելուն, գրում է «Ֆասթ Մեդիա»-ի մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:
«1 ամիս առաջ հայտնել էի, որ «Դունայսկա Ստրեդան» պաշտոնական առաջարկ է կատարել՝ Նարեկ Հովհաննիսյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Կողմերն արդեն շատ մոտ են համաձայնության հասնելուն: Նարեկը մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի Սլովակիայում»,- գրել է Մելիքսեթյանը:
18-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում 32 խաղում խփել է 5 գոլ, կատարել 6 ասիստ: