Երևանի «Դինամո» մարզադահլիճում հունիսի 3-4-ը կանցկացվի աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 6-րդ հուշամրցաշարը։
Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Լեհաստանի ըմբիշները: