Միացյալ Արաբական Էմիրությունների «Ալ Այնի» գլխավոր մարզիչ Էրնան Կրեսպոն հրաժարական է տվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լեգենդար արգենտինացին այդ քայլին դիմել է «Ալ Նասրի» դեմ ասիական Չեմպիոնների լիգայի խաղում 1-5 հաշվով կրած պարտությունից հետո:
Հիշեցնենք, որ 49-ամյա մասնագետն «Ալ Այնը» գլխավորել էր 2023-ին և նվաճել էր ասիական Չեմպիոնների լիգայի գավաթը: