Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» նախամրցաշրջանային հատվածում առաջին ընկերական խաղն անցկացրեց. Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը մրցեց «Ռոստովի» դեմ և հաղթեց 4-2 հաշվով:
«Կրասնոդարի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, իսկ «Ռոստովի» մեկնարկային կազմում էր 33-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
Սպերցյանն ու Բայրամյանն իրենց հաշվին գոլ կամ ասիստ չգրանցեցին: