Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան շնորհավորել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որը փետրվարի 11-ին նշում է ծննդյան 94-ամյակը:
«Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ողջ անձնակազմը շնորհավորում է և մաղթում առողջություն, երկար տարիների կյանք»,- գրել է ՀՄՖ մամուլի ծառայությունը: